Մերանի
Մերանի

Մերանի

  • Ուռուտ, Լոռի Հայաստան
  • Գնահատականներ չկան

Ֆերմերի մասին

Լոռու մարզի չքնաղ անկյուններից մեկում՝ Ուռուտում է գտնվում Մերանի ընկերության պանրի արտադրությունը։ 2017 թվականից գործող այս արտադրությունը իր բարձր որակի և համեղ տեսականու շնորհիվ արդեն հասցրել է դառնալ շատ շատերի սիրելին։ Ընկերության տնօրեն տիկին Անահիտը պատմում է, որ իրականացրել են մայրիկի վաղեմի երազանքը, ով էլ հենց հիմնել է արտադրությունը։
Բացման առաջին իսկ օրվանից Մերանի ընկերությունը իր գլխավոր առաքելությունն է համարել միայն տեղական արտադրողի թարմ կաթը մթերելով բարձր որակի պանիր արտադրելը։ Հենց դրա շնորհիվ էլ, նրանք սպառողին են ներկայանում պանիրների անչափ համեղ և բազմազան տեսականիով, որը մեկ անգամ փորձելիս անընդհատ ցանկանալու եք փորձել։

0

TOP