Բազիկյանների ընտանիքը զբաղվում է արիշտայի պատրաստմամբ սկսած 1998թ․-ից։
Ընտանիքի ֆինանսական կարիքները հոգալու նպատակով սկսված արտադրությունը տարիների ընթացքում դարձավ սիրված ու սիրելի բոլորի կողմից։
Ընկերության հիմնադրի խոսքով, մի անգամ նրա մայրը հարևանուհուն պարտքի դիմաց արիշտա է առաջարկել, որից հետո, որոշ ժամանակ անց, նույն հարևանը նորից ցանկացավ նրա մայրիկից արիշտա գնել։ Ու այսպես սկսվեց ամեն ինչ։
Մեկ-երկու տարի անց Գավառ քաղաքում աստիճանաբար հայտնի էր դառնում Բազիկյանների արիշտան, իսկ իրենք ջանք ու եռանդ չէին խնայում իր բոլոր գնորդներին գոհացնելու համար։
Բազիկյանների արիշտայի արտադրությունը կազմակերպվում է պահպանելով արիշտայի պատրաստման ավանդական տնական մեթոդները, ինչի արդյունքում ստացվում է յուրօրինակ և նուրբ համ։
Ֆերմերի մասին
Բազիկյանների ընտանիքը զբաղվում է արիշտայի պատրաստմամբ սկսած 1998թ․-ից։ Ընտանիքի ֆինանսական կարիքները հոգալու նպատակով սկսված արտադրությունը տարիների ընթացքում դարձավ սիրված ու սիրելի բոլորի կողմից։