Ո՞վ ենք մենք

«Ֆուդ Ֆեքթըրին» առցանց հարթակ է, որը հնարավորություն է տալիս պատվիրել գյուղատնտեսական ապրանքներ անմիջապես ֆերմայից՝ թարմ, օրգանական ու համեղ վիճակում։ Հարթակը գործարկվել է հայ ֆերմերների արտադրանքի իրացմանը նպաստելու, ինչպես նաև սպառողներին իրական գյուղմթերք վայելելու հնարավորություն տալու համար։ Մենք մի հարկի տակ ենք հավաքել ավելի քան 20 ֆերմերների, ովքեր մեզ և միմյանց հետ սերտ համագործակցության շնորհիվ սպառողին են ներկայանում հարուստ ու համեղ տեսականիով։

Մեր առաքելությունը

Ստեղծման առաջին իսկ օրից մեր գլխավոր առաքելությունն է եղել հայ ֆերմերների արտադրանքի իրացմանը նպաստելը։ Նրանք հնարավորություն են ստացել սպառողին ներկայացնել իրենց տեսականին, պատմել իրենց արտադրության և գործունեության մասին։ Ավելի մեծ պահանջարկի շնորհիվ ֆերմերները կարող են մեծացնել իրենց արտադրանքի ծավալները՝ այսպիսով զարգացնելով իրենց տնտեսությունը։ Սպառողն էլ, իր հերթին, հնարավորություն ունի պատվիրել օրգանական արտադրության գյուղմթերք անմիջապես ֆերմայից՝ նախապես տեսնելով՝ որ ֆերմերից է պատվիրում։

Մեր ֆերմերները

Մենք համագործակցում ենք Հայաստանի տարբեր անկյուններում ապրող ու գործունեություն ծավալող փոքր ու միջին ֆերմերների հետ։ Նրանք կայքում ունեն իրենց անձնական էջը, որտեղ կարող եք տեսնել՝ ինչ են առաջարկում, որտեղ և ինչ պայմաններում են ստանում իրենց մթերքը։ Մեր ֆերմերները իրենց ապրանքը մշակում են միայն ու միայն օրգանական եղանակով՝ բացառելով ցանկացած հավելանյութի առկայությունը։ Նրանք անընդհատ բարելավում են թե՛ իրենց արտադրանքը, և թե՛ տեսականին, որպեսզի էլ ավելի ամբողջական ներկայանան սպառողին։
Ֆերմերներին մենք ընտրում ենք ամենայն բծախնդրությամբ՝ նախապես ապահովելով նրանց արտադրանքի որակի վերահսկողությունը, ինչպես նաև ապրանքի թարմությունը։

Ի՞նչ ենք մենք առաջարկում

Մեր ծառայությունները բաղկացած են պարզ հաջորդական շղթայից․

1. Պատվերների ընդունում սպառողից
2. Պատվիրված ապրանքների հավաքագրում անմիջապես ֆերմայից
3. Ապրանքի փաթեթավորում
4. Այսպիսով՝ թարմ մթերքի արագ ու անվտանգ առաքում

Մանրածախ և մեծածախ գնումներ

Բացի մանրածախ գնումներից, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել ապրանքներ փոքր քանակներով, կայքը հնարավորություն է տալիս կատարել նաև մեծածախ գնումներ։ Կայքում առանձնացված հատուկ բաժնում կարելի է գրանցվել որպես մեծածախ գնումներ կատարող։ Այդ ֆունկցիայից կարող են օգտվել ինչպես տարբեր ընկերություններ, այնպես էլ ֆիզիկական անձինք։

Առաքում

Մենք ապահովում ենք ապրանքների անվտանգ և ժամանակին առաքումը։ Մեր մասնագիտացված և որակավորված առաքիչները կհոգան, որ մթերքները առաքվեն անմիջապես Ձեր տուն հատուկ՝ սառնարաններով հագեցած մեքենաներով, որոնք ապրանքները կպահեն թարմ և անվնաս։ Առաքումը կազմակերպվում է մեկ օրվա ընթացքում, առաքման գումարը 500 դրամ է, իսկ 10000 դրամից ավել գնումներ կատարելու դեպքում առաքումը կլինի անվճար։

Հավելյալ տեղեկություններ

1. Մեծ պահանջարկ ունեցող որոշ ապրանքներ շատ արագ են սպառվում, քանի որ սահմանափակ քանակությամբ են ներկայացված։ Մյուս կողմից, շնորհիվ մեկ ապրանքի համար մի քանի մատակարար ունենալու փաստին, մենք կարողանում ենք հնարավորինս արագ լրացնել տվյալ ապրանքի պակասը կայքում։

2. Ամեն օր մեր ֆերմերները կայքում թարմացնում են իրենց ապրանքի քանակները, ինչը հնարավորություն է տալիս անմիջապես պատվիրելիս հասկանալ տվյալ ապրանքի հասանելիությունը։

3. Մենք անընդհատ համալրում ենք նաև մեր մատակարարների շարքերը՝ շարունակաբար կայքում նոր ֆերմերներ ավելացնելով և մեր տեսականին էլ ավելի ընդլայնելով։ Կայքում ստեղծված է հատուկ բաժին, որտեղ այցելելով Դուք էլ կարող եք լրացնել հայտը և դառնալ մեր գործընկերը։

4. Մենք կարևորում ենք մեր հաճախորդների կարծիքը, հենց այդ նպատակով էլ կայքում ստեղծվել է հատուկ հատված, որտեղ ներկայացվելու են հաճախորդների կարծիքները ֆերմերների, նրանց արտադրանքի և մեր մատուցած ծառայությունների մասին։