0

Ֆրանսիական հեղափոխության ընթացքում Մարի Արելը իր տանը հյուրընկալել էր փախուստի մեջ գտնվող մի քահանայի, ով նրան էր տվել իր պանրի գաղտնի բաղադրատոմսը որպես երախտագիտություն։ Մարին բաղադրատոմսն առաջին անգամ օգտագործեց 1791թ․, և այն անմիջապես դարձավ ֆրանսիացիների սիրելին։

Պանիրը անվանվեց այն գյուղի անունով, որտեղ ապրում էր Մարին՝ Կամամբեր։
Պանիրը հատկապես հայտնի դարձավ, երբ Ֆրանսիայի կառավարությունը որոշեց ներառել այն պատերազմի ընթացքում զինվորներին բաժին հասնող սննդի մեջ։ Դե իսկ երբ Մ․ Ռիդել անունով ինժեները ստեղծեց փայտե տուփեր, որոնցով հնարավոր էր տեղափոխել պանիրը երկար հեռավորություններում, մարդիկ ողջ աշխարհում ծանոթացան և սիրահարվեցին պանրին։

Չնայած կամամբերը հիմա արտադրվում է աշխարհի տարբեր անկյուններում, այն դեռ համարվում է ֆրանսիական մշակույթի և հատկապես Կամամբեր գյուղի անբաժանելի մասնիկը։ Ամեն տարի հազարավոր մարդիկ են այցելում՝ տեսնելու գյուղը, որտեղ առաջին անգամ պատրաստվել է լեգենդար պանիրը։

Կամամբերը այժմ լայն տարածում է գտնում նաև Հայաստանում։ Ու չնայած մենք չենք կարող ասել, որ այն մեր ավանդական պանիրն է, կամ մենք պատրաստում ենք այն ճիշտ այնպես, ինչպես ֆրանսիացիները, կարող ենք վստահեցնել, որ մեր կամամբերը ոչնչով չի զիջում ֆրանսիականին․ չէ՞ որ այն պատրաստված է հայկական ոգով ու շնչով։

Կամամբեր պանիրը կարող եք պատվիրել կայքի Պանիր և ձու բաժնում։

Բարի ախորժա՜կ։

Մեկնաբանություն թողեք

Your email address will not be published.

0

TOP