1

Հիշո՞ւմ եք այն օրերը, երբ արձակուրդներն անց էիք կացնում գյուղում՝ տատիկի տանը և առավոտյան խմում թարմ կաթ։ Ապա կհիշեք, թե ինչ հրաշալի համ ուներ այդ կաթն ու կհամաձայնեք, որ կաթը միշտ էլ մեր օրն ավելի լավն է դարձնում։
Մենք հավաքել ենք 10 փաստ այս հրաշալի ըմպելիքի մասին, որոնց մասին դուք, հնարավոր է, չեք լսել։

1. Կաթը մարդկությանը հայտնի առաջին սնունդներից է։ Մարդիկ խմում էին կովի կաթ նույնիսկ նախքան գյուղատնտեսությամբ զբաղվելը՝ ավելի քան 10,000 տարի առաջ։

2. «Աստվածների ըմպելիքը»․ տարիներ ի վեր տարբեր մշակույթների ներկայացուցիչներ կաթը համարել են օրգանիզմն ամրացնող միջոց։ Հույները, ռոմեացիներն ու եգիպտացիները կաթը համարել են «աստվածների ըմպելիք»։

3. Ընտանեկան բիզնես․ իսկ դուք գիտե՞ք, որ կաթնամթերք արտադրող ֆերմաների 97%-ը ընտանեկան բիզնես են համարվում, և հաճախ փոխանցվում են սերնդեսերունդ։

4․ Սննդանյութերի հսկա աղբյուր․ որպեսզի ստանաք նույն քանակությամբ սպիտակուցներ, ինչ պարունակում է 250 մլ կաթը, պետք է ուտեք մեկ և կես ձու։

5. Ո՞վ կիմանար։ Կես կիլոգրամ կարագ պատրաստելու համար պահանջվում է ավելի քան 10 լիտր կաթ։

6. Կաթի Միացյալ Նահանգներ․ մոռացեք նահանգների թռչունների կամ ծաղիկների մասին։ Գիտեի՞ք, որ 28 նահանգներ ունեն իրենց «նահանգի ըմպելիքը»։ Այդ նահանգներից 21-ում այդ ըմպելիքը կաթն է։

7. Շոկոլադե կաթ հաղթանակի համար․ Ցածր կալորիականությամբ շոկոլադե կաթը հիանալի վերականգնող ըմպելիք է մարզվելուց հետո խմելու համար։ Այն օգնում է վերականգնել կորցրած էներգիան և լիցքավորվել թարմ ուժերով։

8. Պանրային վիճակագրություն․ ԱՄՆ-ում արտադրվող կաթի մեկ երրորդն օգտագործվում է պանիր պատրաստելու համար։

9. Դասական ճաշակ․ ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ ֆերմայի կովերը սիրում են լսել դասական երաժշտություն։ Նրանցից որոշները կարող են ավելի շատ կաթ տալ, եթե լսեն օրինակ Մոցարտ կամ Բեթովեն։

10. Լավագույն կետը վերջի համար․ կաթը խանութի դարակաշարի վերջին շարքում դնելն իր պատճառն ունի․ այն պետք է սառը պահել։ Կաթը տեղափոխվում է հատուկ ջերմաստիճան ապահովող մեքենայով և անմիջապես տեղափոխվում խանութի դարակաշարի վերջին շարք՝ որտեղ ջերմաստիճանը ավելի սառն է։ Կաթնամթերքը այդտեղ պահելը օգնում է պահպանել կաթի թարմ համը։ Կաթը թարմ պահելու համար տանը նույնպես, այն կարող եք սառնարանի հետևի մասում պահել։

Աղբյուրը՝ https://www.usdairy.com/news-articles/10-amazing-things-you-didnt-know-about-milk

1 Comment

  1. multivendor Նոյեմբերի 9, 2020 Պատասխանել

    ցբղց

Մեկնաբանություն թողեք

Your email address will not be published.

0

TOP